ՀՀ իշխանությունները որոշել են մինչև սեպտեմբեր հետաձգել «ՀՀ և ՌԴ միջև Հավաքական անվտանգության Կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին» համաձայնագրի քննարկումը Ազգային ժողովում։
Համաձայնագիրը հունիսի 3-ին քննարկվեց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում և դրական եզրակացությամբ ներառվեց ԱԺ լիագումար նիստերի օրակարգում։ Հունիսի 6-9-ի քառօրյայում չքննարկվեց։